Գլխավոր Լրահոս

Սարկոզին կսառեցնի Եվրամիության ֆրանսիական փողերը

Սարկոզին կսառեցնի Եվրամիության ֆրանսիական փողերը

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ երկրորդ անգամ նախագահ ընտրվելու դեպքում կձգտի հասնել Ֆրանսիայի՝ Եվրամիության բյուջեին հատկացումների դադարեցմանը, հաղորդում է AFP գործակալությունը։ Ըստ Սարկոզիի՝ այս միջոցառումների շնորհիվ հնարավոր կլինի տարեկան 600 մլն եվրո խնայել։

Բացի այդ՝ Սարկոզին խոստացել է նախագահ ընտրվելու դեպքում մի շարք օրենքների ընդունում նախաձեռնել, որոնք Ֆրանսիայի Սահմանադրությանը կապահովեն այսպես կոչված «ոսկե կանոնով», ըստ որի՝ երկրի բյուջեն  կընդունվի երեք տարի շուտ և հետագայում չի կարող փոխվել։

Bloomberg-ի հաղորդմամբ՝  ավելի վաղ Սարկոզին հայտարարել  էր, որ 2016թ. Ֆրանսիայի բյուջեի դեֆիցիտը կարող է զրո լինել, եթե ծախսերը կրճատվեն 75 մլրդ եվրոյով, իսկ հարկային ծանրաբեռնվածությունը կավելանա 40 մլրդ եվրոյով։

Նշենք, որ Ֆրանսիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան ապրիլի 22-ին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում