Գլխավոր Լրահոս

Սինգապուրը գրոհում է Ինդոնեզիայի ֆինանսական շուկան․ ազգայնականները դժգոհ են

Սինգապուրը գրոհում է Ինդոնեզիայի ֆինանսական շուկան․ ազգայնականները դժգոհ են

Ապրիլի 2-ին սիգապուրական DBS ֆինանսական խումբը հայտարարել է ինդոնեզական PT Bank Danamon Indonesia բանկի գնման մասին։ DBS-ը մտադիր է գործարքի շնորհիվ տեղ զբաղեցնել ինդոնեզական հեռանկարային շուկայում, որտեղ օտարեկրյա ընկերությունենրի կողմից մրցակցությունը փոքր է։ Մի շարք փորձագետների կարծիքով՝ հնարավոր է գործարքը խիստ քննադատության ենթարկվի Ինդոնեզիայի քաղաքական ազդեցիկ ուժերի կողմից՝ պայմանավորված երկրում ազգայնական տրամարդությունների մեծացմամբ։

DBS-ը մտադիր է նաև Danamon-ը միաձուլել Ինդոնեզիայի  իր դուստր բանկի՝ DBS Indonesia-ի հետ, ինչի արդյունքում  կստեղծվի  այս երկրի հինգ ամենախոշոր բանկերից մեկը։ Ըստ գործարքի՝ DBS-ը Danamon-ի 67% բաժնետոմսերի դիմաց կվճարի $4,9 մլրդ-ի բաժնետոմսերով։ Մնացած 33%-ի դիմաց սինգապուրական ընկերությունը բաժնետերերին կվճարի կանխիկ։ DBS Group-ի և Danamon խոշոր բաժնետերերից է սինգապուրական  Temasek սուվերեն ֆոնդը, որը վերհասկում  է $150 մլրդ-ի ակտիվ։

Danamon-ը Ինդոնեզիայի վեցերերոդ խոշոր բանկն  է՝ ըստ ակտիվների, և երկրում 3000 մասնաճյուղ ունի, հաճախորդների բազան շուրջ 6 մլն մարդ է։  DBS Group-ը Հարավարևելայն  Ասիայի խոշորագույն  ֆինանսական  խումբն  է և այս տարածաշրջանի 15 շուկաներում 200 մասնաճյուղ ունի։

Գործարքի մասին տեղեկատվությունը տարածվել էր դեռ անցած տարի, սակայն DBS Group-ը հերքում էր դրանք։

Գործարքը դեռ պետք է հաստատավի Սինգապուրի և Ինդոնեզիայի կարգավորիչների կողմից։ Ակնկալվում է, որ այն կփակվի այս տարվա երկրոդ կեսին։ Եթե գործարքը կայանա, այն DBS Group-ի պատմության մեջ միաձուլումների և կլանումների խոշորագույն գործարքը կլինի։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում