Գլխավոր Լրահոս

Bloomberg․ աշխարհի 20 ամենահարուստ մարդկանց վնասները Սուրբ Զատիկին նախորդած մեկ շաբաթում

Bloomberg․ աշխարհի 20 ամենահարուստ մարդկանց վնասները Սուրբ Զատիկին նախորդած մեկ շաբաթում

Սուրբ Զատիկին նախորդած մեկ շաբաթվա ընթացքում աշխարհի 20 ամենահարուստ մարդիկ ընդհանուր առմամվ կորցրել են $9,1 մլրդ, հաշվել է Bloomberg գործակալությունն իր Bloomberg Billionaires Index-ում։ Այս վնասները փորձագետները պայմանավորում են ներդրողների՝ եվրոգոտում պարտքային ճգնաժամի հնարավոր խորացման մտավախությամբ։

Bloomberg-ի վարկանիշի համաձայն՝ աշխարհի ամենահարուստ մարդու՝ մեքսիկացի Կառլոս Սլիմի կարողությունը մեկ շաբաթում կրճատվել է $1,5 մլրդ-ով՝ մինչև $69,2 մլրդ։ Գործակալությունն այս հանգամանքը պայմանավորում է Սլիմին պատկանող America Movil SAB բջջային օպերատորի բաժնետոմսերի 2,2% արժեզրկմամբ։

76-ամյա իսպանացի Ամանսիո Օրտեգան մեկ շաբաթում կորցրել է $1,2 մլրդ։ Այս պահին նրա կարողությունը գնահատվում է $39,4 մլրդ։ Bloomberg-ի փորձագետներն այսպիսի եզրահանգման են եկել գործարարի Industria de Diseno Textil SA (նրան է պատկանում Zara, Massimo Dutti և Stradivarius բրենդները) կորպորացիայի բաժնետոմսերի 0,3% արժեզրկման պատճառով։

Չինացի մեծահարուստ Լի Կա-Շինգը (զբաղեցնում է Bloomberg-ի վարկանիշի 15-րդ տեղը) այս շաբաթ «աղքատացել» է $144 մլն-ով՝ պայմանավորված  Hutchison Whampoa Ltd. հոլդինգի բաժնետոմսերի 1,1% արժեզրկմամբ։ Բիլ Գեյթսը ևս աղքատացել է այս մեկ շաբաթում. նա կորցրել է $558,1 մլն՝ մինչև $63,2 մլրդ։BNY Mellon Wealth Management-ում այս արդյունքները պայմանավորում են նրանով, որ «գերհարուստ» մարդիկ աշխարհի ամենազգույշ ներդրողներն են և չափազանց նյարդային են դուրս բերում իրենց միջոցները շուկայում տիրող հոռետեսության պայմաններում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում