Գլխավոր Լրահոս

Sony-ն մտադիր է 10 հազ․ աշխատատեղ կրճատել

Sony-ն մտադիր է 10 հազ․ աշխատատեղ կրճատել

Էլոկտրոնիկայի խոշոր արտադրող ճապոնական Sony-ն մտադիր է մինչև ընթացիկ տարվա վերջ մոտ 10 հազ. աշխատատեղ կրճատել, ինչը կազմում է նրա աշխատուժի մոտ 6%-ը, հաղորդում է Bloomberg-ը։

Ընկերության նոր նախագահ Կազուո Հիրային բարդ խնդրի է առերեսվել. նա պետք է վերադարձնի կորպորացիայի շահութաբերությունը, որն արդեն հինգերորդ տարին է՝ վնասներ է արձանագրում։ Ապրիլի 1-ին ավարտված ֆինանսական տարվա արդյունքներով՝ կորպորացիայի զուտ վնասը 220 մլրդ յեն ($2,7 մլրդ) է։

Նշենք, որ Հիրային այս պաշտոնը ստանձնել է ապրիլի սկզբին՝ փոխարինելով Հովարդ Ստրինգերին, որը 2012թ. հունիսից կզբաղեցնի Sony-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը։ Կադրային վերափոխումների արդյունքում փորձագետները կառուցվածքային լուրջ բարեփոխումներ են կանխատեսում։ Ակնկալվում է, որ հինգշաբթի Հիրային ընկերության բարձրագույն ղեկավարությանը կներկայացնի բարեփոխումների նոր ծրագիրը։ 

Կադրային կրճատումների մասին լուրի ֆոնին կորպորացիայի բաժնետոմսերը Տոկիոյի բորսայում արժևորվել են 1,5%-ով։

Ի դեպ՝ ավելի ուշ Sony-ի պաշտոնական ներկայացուցիչները BBC-ին տված հարցազրույցում հերքել են կրճատումների մասին լուրը՝ հայտարարելով, որ ընկերությունը մտադիր չէ աշխատանքից ազատել մոտ 10 հազ. աշխատակցի։
 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում