Իրանի ֆինանսական հաստատությունները ծանր իրավիճակում հայտնվեցին այն բանից հետո, երբ ընթացիկ տարվա մարտին որոշում ընդունվեց իրանական բանկերը հեռացնել SWIFT համակարգից (այն բանկերին հնարավորություն է տալիս դրամական շրջանառություն իրականացնել ամբողջ աշխարհով մեկ), որի հետևանքով աշխարհի խոշորագույն բանկերը հարկադրված եղան հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից, ինչը զարգացման նոր հնարավորություն ընձեռեց ոչ մեծ բանկերին։
Այսպիսի իրավիճակը փոքր բանկերին հնարավորություն է տալիս համեմատաբար բարձր միջնորդավճարներ գանձել իրանական ընկերություններին տրամադրած ծառայությունների դիմաց։ Նմանատիպ ծառայությունների միջնորդավճարը առնվազն 6% է, ինչը նրանց բավական գրավիչ աղբյուր է դարձնում արևելաեվրոպական ոչ մեծ բանկերի համար, որոնք ևս բավական ծանր իրավիճակում են հայտնվել տարածաշրջանում պարտքային ճգնաժամի խորացման ֆոնին միջբանկային վարկավորման դադարեցման պատճառով։
«Բանկերը, որոնք նախկինի պես պատրաստ են համագործակցել իրանական բիզնեսի հետ, զգալի միջնորդավճարներ են գանձում, որոնք առաջին հերթին հարվածում են իրանական ընկերություններին, քան կոնտրագենտներին»,- նշում է ամերիկյան Rhodium Group հետազոтական ընկերության փոձագետ Թրևոր Հաուզերը։
Civilnet











