Ազարովի խոսքով՝ Ուկրաինայի աշխատող ակտիվ բնակչության թիվը գրեթե հավասարվել է թոշակառուների թվին, ինչը թույլ չի տալիս լուծել սոցիալական ապահովման խնդիրները։
Ճգնաժամի տարիներին Ուկրաինան կորցրել է մոտ 2 մլն աշխատատեղ։ Կադրերի պակասը հատկապես զգալի է շինարարության և մեքենաշինության ոլորտում։ Ազարովն ընդգծել է, որ ուկրաինական տնտեսությունը ոչ միայն աշխատող կադրերի, այլև բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների կարիք ունի։
Civilnet











