Գլխավոր Լրահոս

Բրազիլիան կոչ է անում դադարեցնել արժութային պատերազմները

Բրազիլիան կոչ է անում դադարեցնել արժութային պատերազմները

Ապրիլի 9-10-ը պաշտոնական այցով Միացյալ Նահանգներում գտնվող Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունն է հայտնել զարգացած երկրների դրամավարկային մեղմ քաղաքականության վերաբերյալ։

«Դրամավարկային նման քաղաքականությունը վերջնական արդյունքում կհանգեցնի զարգացած երկրների արժույթների արժեզրկմանը՝ այդպիսով խոչընդոտելով այլ պետությունների զարգացման հեռանկարները»,- մտավախություն է հայտնել Բրազիլիայի նախագահը։
Ի դեպ՝ Ռուսեֆն այս հարցի շուրջ իր մտահոգությունը բազմիցս է  հայտնել։  Ավելի վաղ դրամավարկային մեղմ քաղաքականությունը նա անվանել էր «արժութային ցունամի»։

Ռուսեֆը ցանկանում է ԱՄՆ-ի տնտեսական աճի արագ վերականգնում, քանի որ առանց դրա՝ այլ երկրների զարգացումը ևս կդանդաղի։
Օբաման Բրազիլիայի նախագահի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ չի մեկնաբանել այս հայտարարությունը՝ հայտարարելով միայն երկկողմ առևտրի և ներդրումների ծավալների ավելացման անհրաժեշտության մասին։ Նշենք, որ 2011թ․ Բրազիլիայի և Միացյալ Նահանգների միջև առևտրաշրջանառությունը կազմել է $74 մլրդ։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում