Գլխավոր Լրահոս

«Ֆորմուլա-1»-ը IPO կանցկացնի

«Ֆորմուլա-1»-ը  IPO կանցկացնի

«Ֆորմուլա-1» օղակաձև ավտոաարշավի մրցաշարի սեփականատեր ընկերությունը մտադիր է  IPO անցկացնել։ Reuters-ի հաղորդմամբ՝ «Ֆորմուլա-1» դասի ավտոարշավների անցկացման իրավունքը տնօրինող CVC Capital Partners ներդրումային ընկերությունը երկարաժամկետ հեռանակորւմ կշարունակի սեփականատեր մնալ, քանի որ վաճառոի կհանվի «Ֆորմուլա-1»-ի միայն մի մասը։

Ըստ Sky News-ի՝ IPO-ի անցկացման հնարավորության ուսումնասիրությունը կիրականցնի  ամերիկյան Goldman Sachs Group-ը՝ CVC Capital-ի պատվերով։ Sky News-ի հաղորդմամբ՝ տեղաբաշխումը,, ամենայն հավանականությամբ,, կիրականացվի Սինգապուրի բորսայում։  Goldman Sachs-ը և  CVC Capital-ը այս տեղեկությունները չեն մեկնաբանել։

CVC Capital-ը տնօրինում  է «Ֆորմուլա-1»-ի  բաժնտետոմսերի  63,4%-ը։ Ըստ  IPO-ի արդյունքների՝ մրցաշարը կարող է գնահատվել $10 մլրդ:  CVC Capital-ի տվյալների համաձայն՝ «Ֆորմուլա-1»-ի տարեկան հասույթը կազմում է $1,55 մլրդ։ Ընկերության անձնակազմի անդամների թիվը 200 է։ Անցած տարի նոյեմբերին ընկերության գլխավոր փրոմոութեր Բեռնի Էքլսթոունը հայտարարել էր, թե  մրցաշարին ձեռնտու է IPO-ի անցկացումը Սինգապուրի բորսայում՝ պայմանավորված Ասիայում ավտոաարշավների նկատմամբ հետաքրքրության աճով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում