

Հինգ տարի անց էլեկտրոնային հաշվարկները կարող են լիակատար այլընտրանք դառնալ կանխիկ վճարումներին, կանխատեսում է ռուսական WebMoney էլեկտրոնային վճարային համակարգի զարգացման գծով տնօրեն Պյոտր Դարախվելիձեն։
2011-ին էլեկտրոնային փողերի շուկան կազմել է մոտ 70%՝ մինչև 125 մլրդ ռուբլի (մոտ $4,2 մլրդ), հայտարարել է Էլեկտրոնային փողերի ասոցիացիայի խորհրդի նախագահ Վիկտոր Դոստովը։
Էլեկտրոնային վճարումների շուկայի խաղորդների տվյալների համաձայն՝ շուկայի աճի տեմպերն առաջիկայում կպահպանվեն 50-70%-ի մակարդակում։
Ինտերնետում էլեկտրոնային փողերի հաշվարկներն ավելի արագ են զարգանում, քան բանկերի միջոցով կատարվող հաշվարկներինը, քանի որ առաջինն ավելի արագ է կատարվում։ «Այս առումով մեր ծառայություններն ավելի հարմար են, քան բանկային անկանխիկ վճարումները։ Օֆլայն (անցանց) տարբերակով կատարվող վճարումների տարբերակը ևս դիտարկում ենք, որովհետև ցանկանում ենք կանխիկով կատարվող վճարումներից ավելի հարմարավետ լինել»,- «Ինտերֆաքս»-ին պարզաբանել է Դարախվելիձեն։
Նրա կարծիքով՝ կանխիկը դեռ շարունակում է մնալ օֆլայնով կատարվող հաշվարկների լավագույն գործիքը, իսկ էլեկտրոնային հաշվարկների՝ որպես այլընտրանքի մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ շուկայի խաղորդներից որևէ մեկը կարողանա ավելի հարմարավետ գործիք ստեղծել, որը կկարողանա լայն տարածում ստանալ։ Դարախվելիձեի կանխատեսմամբ՝ նման գործիք կարող է ստեղծվել առաջիկա 5 տարում ինչպես NFC (Near Field Communications - բարձր հաճախականություն ունեցող կապի անլար տեխնոլոգիա) տեխնոլոգիաների, այնպես էլ այլ ծառայությունների հիման վրա։
Նշենք, որ WebMoney ռուսական էլեկտրոնային վճարման համակարգը ստեղծվել է 1997թ.։ Ներկայում այն սպասարկում է ավելի քան 16 մլն հաճախորդի։ Համակարգում շրջանառվում են մասնավոր էլեկտրոնային փողեր։
Կարդալ ավելին
Պատմություններ

Ինչու պետք չէ կենտրոնանալ միայն Անկախության հռչակագրի վրա․ Արսեն Թավադյան

Ինչպե՞ս է իշխանությունը բացառելու վեթինգի միջոցով անցանկալի դատավորներից ազատվելը․ Գալյան

Դատական իշխանության անկախության նշույլներն էլ են վերանում․ Արսեն Թավադյան

Սահմանադրության նախագիծը կուղարկվի կառավարություն՝ անգամ առանց խորհրդի հավանության․ Գալյան

Ինչո՞ւ է Արցախից տեղահանվածների անձնագրերում Ադրբեջանը նշվում որպես ծննդավայր

Ծննդավայրը՝ Ադրբեջան. արցախցիների անձնագրերը՝ նոր կանոններով

Մեղրիում մեկնարկել են TRIPP-ի աշխատանքները

Ինչ է փոխվում նոր սահմանադրության նախագծով
Դիտել ավելին
Civilnet


