Զեկույցում հիմնական շեշտադրումն արված է աշխատաշուկայի, առաջին հերթին՝ զբաղվածության ավելացման ու հարկային ծանրաբեռնվածության թեթևացման վրա, որը փորձագետներն առաջարկում են տեղափոխել տնտեսության այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են անշարժ գույքն ու էնեգետիկան։ Կարգավորիչն առաջարկում է հրաժարվել Եվրամիության տարածքում աշխատուժի տեղաշարժի հարցում պահպանվող սահմանափակումներից, որոնք խոչընդոտում են տարածաշրջանի երկրներում բարձր որակավորում ունեցող մասնագետների տեղաշարժին։
Զեկույցը մեկ անգամ ևս վկայում է, որ եվրոպական կարգավորիչներն իրենց ուշադրությունը տնտեսության խիստ խնայողության միջոցառումներից աստիճանաբար կենտրոնացնում են աշխատաշուկայի և տնտեսական աճի խթանման ուղղությամբ։
«Ճգնաժամը հերթական անգամ ի ցույց դրեց ԵՄ տնտեսությունների և աշխատաշուկայի փոխադարձ կախվածությունը՝ ընդգծելով աշխատաշուկայի և սոցիալական քաղաքականության ավելի սերտ համաձայնեցման անհրաժեշտությունը»,- ասված է Եվրահանձնաժողովի զեկույցում։
Նշենք, որ ներկայում ԵՄ ղեկավարության՝ զբաղվածության շուկայի վրա ազդելու հնարավորությունները բավական սահմանափակ են։
Civilnet











