Գլխավոր Լրահոս

Ադրբեջանական տեսանյութերում զինվորականների մեծ մասը Շիրակի պահեստազորայիններն են․ Մարմարաշենի համայնքապետ

Ադրբեջանական տեսանյութերում զինվորականների մեծ մասը Շիրակի պահեստազորայիններն են․ Մարմարաշենի համայնքապետ
Դեկտեմբերի 15-ին տարածվող՝ ադրբեջանական տեսանյութերում զինվորականների մեծ մասը Շիրակի մարզից է․ ծնողները նրանց նույնականացրել են։ ՍիվիլՆեթը կապ հաստատեց Մարմարաշենի համայնքապետ Կարեն Արշակյանի հետ, որը հաստատեց այս լուրը՝ հավելելով, որ Շիրակի տարբեր գյուղերից են։ «Ծնողները վիդեոներում տեսել են իրենց հարազատներին, նրանք հիմա փակել են Քեթի գյուղ տանող ճանապարհն ու որևէ տեղեկություն են պահանջում»,- ասաց Կարեն Արշակյանը։ Այս պահին Քեթի տանող ճանապարհը մնում է փակ։ Արցախի ՊԲ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 15-ի երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Ողջ գիշեր և այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։ Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը, դրա հաստատվելու դեպքում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար։ Գևորգ Թոսունյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում