Գլխավոր Լրահոս

ՊՆ-ից հրահանգ է իջեցվել՝ մինչև դեկտեմբերի 18-ի ժամը 17։00-ն լքել զբաղեցրած դիրքերը․ Կապանի քաղաքապետ

ՊՆ-ից հրահանգ է իջեցվել՝ մինչև դեկտեմբերի 18-ի ժամը 17։00-ն լքել զբաղեցրած դիրքերը․ Կապանի քաղաքապետ

Կապան համայնքը պաշտպանող կամավորները փակել են քաղաքից Մեղրի տանող մայրուղին։ Կապանից Մեղրի տանող մայրուղին այս պահին փակ է․ տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը:

«Մարդիկ ուզում են ավտանգության երաշխիք։ Ակցիայի հիմնական մասնակիցներն այն կամավորականներն են, որոնք մինչև հիմա իրականացրել են Կապան համայնքի սահմանների պաշտպանությունը»,- ասաց Փարսյանը։

Նրա խոսքով՝ այսօր ՊՆ-ից հրահանգ է իջեցվել զինվորականներին, որ վաղը մինչև 17։00-ն կամավորականները պետք է լքեն զբաղեցրած դիրքերը. «Այդ դիրքերով այսօր իրականացվում է Կապանի անվտանգությունը։ Եթե նրանք այդ դիրքերը լքեն, Կապանը հայտնվում է խայտառակ իրավիճակի մեջ, այդ թվում՝ Գորիս-Կապան ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհը, ինչպես նաև ադրբեջանական կողմին կմնա Կապանից դեպի գյուղ Ագարակ տանող ճանապարհը»։

Փարսյանը նաև հավելեց, որ անգամ դիրքերը լքելիս հարկավոր է իրականացնել համալիր աշխատանքներ՝ Կապանի և հարակից գյուղերի բնակչության անվտանգությունն ապահովելու համար։

Գևորգ Թոսունյան

 

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում