Գլխավոր Լրահոս

Մենք ամեն կերպ ողջունելու ենք հայ և ադրբեջանցի մտավորականների միջև ուղիղ երկխոսությունը․ Զախարովա

Մենք ամեն կերպ ողջունելու ենք հայ և ադրբեջանցի մտավորականների միջև ուղիղ երկխոսությունը․ Զախարովա
Մոսկվան կողջունի հայ և ադրբեջանցի մտավորականների միջև ուղիղ երկխոսության հաստատումը։ Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով «Մոսկվա-Բաքու»-ի հարցին, թե հնարավոր է, որ Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությամբ ադրբեջանական և հայ մտավորականության, հասարակության ներկայացուցիչների երկխոսության հարթակներ ստեղծի։ «Մենք ամեն կերպ ողջունելու ենք հայ և ադրբեջանցի մտավորականների միջև ուղիղ երկխոսության հաստատումը, ինչպես նաև երկու երկրների միջև հումանիտար բնույթի համատեղ միջոցառումների անցկացումը: Մեր կարծիքով՝ նման նախաձեռնությունները նպաստում են հաշտեցման, վստահության, փոխըմբռնման մթնոլորտի ձևավորմանը, օգուտ են բերում ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայ ժողովուրդներին և սկզբունքորեն Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանին, ինչը նշանակում է՝ նաև Ռուսաստանի Դաշնությանը: Ռուսական կողմը կսատարի նման մարդասիրական ակցիաները, եթե Բաքուն և Երևանն անկեղծ տրամադրվածություն դրսևորեն այդ ուղղությամբ շարժվելու համար»,- ասել է Զախարովան։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում