Գլխավոր Լրահոս

Հայտնի է՝ ովքեր են հայկական կողմից ներգրավվելու ապաշրջափակման փորձագիտական ենթախմբերում

Հայտնի է՝ ովքեր են հայկական կողմից ներգրավվելու ապաշրջափակման փորձագիտական ենթախմբերում
Տարածաշրջանի տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով փորձագիտական ենթախմբերը ձևավորվել են․ հայտնի է, թե ովքեր են ներգրավված հայկական կողմից։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից ՍիվիլՆեթին հայտնեցին, որ գործելու է երկու ենթախումբ։ Մասնավորապես, երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների հարցերով խմբում ներգրավված կլինեն տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, էկոնոմիկայի նախարարության, պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության ծառայության և արտաքին գործերի նախարարության փորձագետներ։ «Փոխադրումների ապահովման, այդ թվում՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և այլ տիպի հսկողության հարցերով խմբում ներգրավված կլինեն պետական եկամուտների կոմիտեի, էկոնոմիկայի նախարարության, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, ազգային անվտանգության ծառայության և արտաքին գործերի նախարարության փորձագետներ»,- ասացին փոխվարչապետի գրասենյակից։ Հունվարի 30-ին Մոսկվայում կայացել էր Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հանդիպումը։ Եռակողմ աշխատանքային խմբի մասնակիցները որոշում էին կայացրել ստեղծել փորձագիտական ենթախմբեր։ Ենթախմբերի առաջին նիստն անցկացվելու է մինչև փետրվարի 5-ը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում