Գլխավոր Լրահոս

Բացի նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի հայտարարություններից, Ադրբեջանի հետ կա ևս մեկ պայմանավորվածություն․ Ավինյան

Բացի նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի հայտարարություններից, Ադրբեջանի հետ կա ևս մեկ պայմանավորվածություն․ Ավինյան
Բացի նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի հայտարարություններից, Ադրբեջանի հետ կա ևս մեկ պայմանավորվածություն, որը վերաբերում է Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհահատվածին։ Այս մասին փետրվարի 10-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը հարց բարձրացրեց, թե բացառությամբ նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի հայտարարությունների, Հայաստանն ու Ադրբեջանը այլ փաստաթուղթ ստորագրե՞լ են, ինչին ի պատասխան Տիգրան Ավինյանն ասաց․ «Քանի որ ձեր հարցին պատասխանելու դեպքում որոշակի պետական գաղտնիքներ հանդիսացող տվյալների մասին պետք է խոսենք, այս ամբիոնից, ցավոք սրտի, չենք կարող նմանատիպ հարցեր քննարկել։ Եկեք նման քննարկումները հանրայնորեն չանենք։ Կարծում եմ՝ համապատասխան հանձնաժողովներում կարող եք անցկացնել հանդիպումներ, լսումներ, տեղեկանալ մանրամասներին»։ Կարեն Սիմոնյանը նկատեց, որ փաստաթղթի բովանդակությունը կարող է լինել գաղտնի, բայց ինքնին պայմանագրի փաստը չի կարող գաղտնի համարվել։ Պատգամավորը կրկնեց իր հարցը՝ բացի երկու հայտարարություններից, առանց ՌԴ միջնորդության 3 փաստաթուղթ ստորագրվե՞լ է, թե՞ ոչ։ Ավինյանը հայտնեց, որ առանց Ռուսաստանի միջնորդության որևէ փաստաթղթի ստորագրման մասին տեղեկացված չէ․ «Բացի հայտարարություններից, որոնք արվել են և փաստաթղթերից, որոնք ներկայացվել են, կա ևս մեկ պայմանավորվածություն՝ վերաբերող Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհահատվածին, քանի որ այնտեղ վիճարկելի հատվածներով է անցնում ճանապարհը։ Դա միակ ինձ հայտնի պայմանավորվածությունն է»,- ասաց փոխվարչապետը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-ին հերքել էր լուրերը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման եռակողմ հայտարարությունն ունի հավելված։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում