Գլխավոր Լրահոս

Կիևը «ոչ» ասաց գազախողավակների վարձակալմանն ու մասնավորեցմանը

Կիևը «ոչ» ասաց գազախողավակների վարձակալմանն ու մասնավորեցմանը

Այսօր Ուկրաինայի խորհդարանը, ի վերջո,  ընդունել է օրինագիծը, որով թույլ է տրվում «Նեֆտոգազ» ընկերության վերակազմավորումը և արգելվում է Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգի մասնավորեցումը կամ վարձակալումը, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

Օրինագծին կողմ է քվեարկել խորհդարանի մեծամասնությունը, այդ թվում՝ «Ռեգիոնների  կուսակցությունը»։ Դեմ է քվեարկել  «Յուլիա Տիմոշենկոյի բլոկ-Բատկիվշինան», որը փաստաթուղթը հանցավոր է համարում։ 

Ուկրաինան, լինելով Եվրոպական էներգետիկ միության անդամ, Եվրամիության պահանջների համաձայն՝ պարտավոր է «Նեֆտոգազը» տարանջատել արդյունահանող և տրանսպորտային ընկերությունների։ Այս ամենի համար անհրաժեշտ էր փոփոխություններ մտցնել օրենսդրության մեջ։

Կիևը «Նեֆտոգազի» վերակազմավորմամբ նպատակ ունի չեղյալ հայտարարել նաև Ռուսաստանի հետ 2009թ. ստորագրած գազային պայմանագրերը, քանի որ դրանք ստորագրվել են ընկերության ղեկավարության կողմից։ Ուկրաինան մասնավորապես՝  դժգոհ է Ռուսաստանի կողմից իրեն վաճառվող գազի սակագնից։

Ռուսաստանը, իր հերթին, բազմիցս հայտնել է Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգի նկատմամբ վերահսկողություն հաստատելու իր մտադրության մասին։ Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը դիտարկում էր գազամուղների ձեռքերման հնարավորությունը, սակայն այս հարցի շուրջ  բանակցությունները չկայացան։ Ըստ մի շարք զանգվածային լրատվամիջոցների՝ Կիևը, Մոսկվան և Եվրամիությունը դիտարկում էին նաև գազատրանսպորտային համատեղ կոնսորցիումի ստեղծման հնարավությունը, որը պետք է զբաղվի համակարգի զարգացմամբ։ Սրա  վերաբերյալ պաշտոնական հայտարարություն դեռ չի եղել։

Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգն ընդգրկում է 38 հազ. կմ գազախողովակ, 71 կոմպրեսորային կայան և 32 մլրդ խմ հզորության գազապահեստարան։ Համակարգի թողանակությունը գնահատվում է տարեկան 120 մլրդ խմ գազ։ Համակարգի արժեքը կհրապարակվի մինչև 2012թ. հուլիսի 1-ը։ Մի շարք փորձագետների կանխատեսմամբ՝ այն կլինի $20-40 մլրդ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում