Գլխավոր Լրահոս

Moody's-ը սպառնում է իտալական բանկերին

Moody's-ը սպառնում է իտալական բանկերին

Ավելի վաղ վարկանշային գործակալությունն արդեն հայտարարել է, որ 2012թ. բավական մեծ է եվրոպական բանկերի վարկանիշի իջեցման հավանականությունը, իսկ փետրվարին պաշտոնապես վերանայման էր դրել տարածաշրջանի 114 ֆինանսական կազմակերպությունների հուսալիության ցուցանիշը։ Իր այս որոշումը Moody’s-ը բացատրել է նրանով, որ եվրոգոտու ճգնաժամի բացասական ազդեցությունը խոչընդոտում է բանկերի կանոնավոր գործունեությունը։ Բացի այդ՝ վստահություն չի ներշնչում արժութային միության երկրների վարկունակությունը։ Այս ամենը չեզոքացնում է առանձին պետությունների՝ բանկային ոլորտը խթանելու ջանքերը, ասված էր գործակալության մամլո հաղորդագրությունում։

Նշենք, որ Moody's-ն իջեցրել է վերանայման դրված պորտուգալական 7 բանկերից 5-ի վարկանիշը։ Իտալական 24 բանկերի վարկանիշի վերանայումը կավարտվի այս շաբաթ։ Բացի այդ՝ իտալական բանկերի մասին որոշման ընդունումից հետո գործակալությունը կվերանայի նաւ իսպանական 21 բանկերի վարկանիշը։

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում