Գլխավոր Լրահոս

Սենատն արգելափակեց «Բաֆեթի հարկ»-ը

Սենատն արգելափակեց «Բաֆեթի հարկ»-ը

Առաջարկվող փոփոխությունները նախատեսում էին հարկային տոկոսադրույքի 30%-ով բարձրացում $1 մլն և ավելի եկամուտ ունեցող անձանց համար։

Ինչպես և ակնկալում էին փորձագետները, դեմոկրատների այս նախաձեռնությունը չի հավաքել անհրաժեշտ 60 ձայնը և չի կարող  ներկայացվել որպես օրինագիծ, որի ընդունման դեպքում ամերիկյան բյուջեի եկամտային մասը կավելանար մեծահարուստ ամերիկացիների հարկերի հաշվին։ Քաղաքագետները, իրենց հերթին, նշում են, որ նախաձեռնությունը դատապարտված էր ձախողման՝ քաղաքական պատճառներից ելնելով։ 

«Բաֆեթի հարկ»-ն իր անվանումը ստացել է այն բանից հետո, երբ մեդիամագնատ և ֆինանսիստ Ուորեն Բաֆեթն առաջարկել էր բարձրացնել համեմատաբար հարուստ ամերիկացիների համար հարկային տոկոսադրույքը։ «Ես ավելի քիչ հարկ եմ վճարում, քան իմ քարտուղարը»,- ասված էր նրա հայտարարությունում։ ԱՄՆ-ում միջին դասի ներկայացուցիչների համար հարկը 20-25% է, այն դեպքում, երբ որոշ մեծահարուստ քաղաքացիներ իրենց եկամուտների միայն 15-17%-ն են պետության օգտին ծառայեցնում։

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում