Գլխավոր Լրահոս

Pfizer-ի համար պայքարում Nestle-ն հաղթեց Danone-ին

Pfizer-ի համար պայքարում Nestle-ն հաղթեց Danone-ին

Nestle-ն Pfizer-ի ակտիվների դիմաց առաջարկել է առնվազն $9 մլրդ՝ այդպիսով գերազանցելով Groupe Danone-ի և Mead Johnson Nutrition-ի համատեղ հայտը, գրում է The Wall Street Journal-ը։

Ակնկալվում է, որ գործարքը կդառնա 2012-ի խոշորագույններից մեկը, որի վերաբերյալ վերջնական որոշումը կընդունի հաջորդ շաբաթ։ Մյուս կողմից՝ WSJ-ը չի բացառում, որ Pfizer-ը, հնարավոր է, վերջին պահին մտափոխվի։ Ընկերությունում AFP գործակալությանը պարզաբանել են, որ բիզնեսի վաճառքի մասին վերջնական որոշում դեռ չի ընդունվել։

Նշենք, որ ընկերության բիզնեսի վերակառուցման ծրագրի շրջանակում Pfizer-ը աճուրդի է հանել իր ստորաբաժանումներից մի քանիսը։ Ընկերությունը մտադիր է կենտրոնանալ նոր դեղամիջոցների մշակման բիզնեսի ուղղությամբ։

Pfizer-ն արդեն վաճառել է դեղամիջոցների համար կապսուլաների արտադրության ստորաբաժանումը $2,4 մլրդ-ով։ Բացի այդ՝ ընկերությունը մտադիր է վաճառել կենդանիների համար դեղամիջոցների արտադրությամբ զբաղվող ստորաբաժանումը։

Հատկանշական է, որ Pfizer-ի մանկական սննդի ստորաբաժանումը տարբերվում է նրա մյուս ակտիվներից, քանի որ աճի զգալի տեմպեր է արձանագրում, գրում է The New York Times-ը։  2011թ. ստորաբաժանման հասույթը կազմել է $2,1 մլրդ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում