Գլխավոր Լրահոս

Իրաքը ExxonMobil-ին արգելել է նավթ արդյունահանել

Իրաքը ExxonMobil-ին արգելել է նավթ արդյունահանել

Իրաքում նավթի արդյունահանման իրավունքի համար պայքարող 47 ընկերությունների շարքում ExxonMobil-ը չի ներառվել, հաղորդում է Iraq Oil Report-ը՝ նշելով, որ մերժման պատճառ են դարձել հանքավայրերի հետախուզման վեց գործարքները, որոնք 2011թ. աշնանը ExxonMobil-ը կնքել է Իրաքի Քրդական ինքնավարության իշխանությունների հետ։ Ավելի վաղ ամերիկյան ընկերությունը սառեցրել էր քրդերի հետ կնքած պայմանագրերը, սակայն Բաղդադը պահանջում է դրանց լիակատար չեղյալ հայտարարում՝ նշելով, որ փաստաթղթերը ստորագրվել են՝ առանց երկրի կենտրոնական իշխանությունների կամքը հաշվի առնելու։ 

Հատկանշական է, որ Քրդական ինքնավարության իշխանությունները և  Բաղդադը մշտապես վիճարկում են նավթ արդյունահանող ընկերությունների՝ Քրդստանի հետ կնքած գործարքների օրինականությունը։ Քրդերը մոտ 40 էներգետիկ ընկերության հետ գործարքներ են կնքել, որոնց մեծ մասը չի ստացել պաշտոնական Բաղդադի թույլտվությունը։

Ընթացիկ ամսվա սկզբին Քրդստանն ամբողջությամբ դադարեցրել է նավթի արտահանումը՝ հայտարարելով, որ Իրաքի կենտրոնական կառավարությունն իրեն չի վճարել արդեն մատակարարված էներգառեսուրսների դիմաց։     

Հիշեցնենք, որ 2011թ. նոյեմբերին Բաղդադի ճնշման հետևանքով բրիտանա-հոլանդական Royal Dutch Shell նավթային ընկերությունը դադարեցրել էր Քրդական ինքնավարության հետ բանակցությունները։  

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում