Նոր ստեղծվելիք կառույցը Ուսմանովը համեմատել է ռուսական «Սիստեմա» ֆինանսական կորպորացիայի հետ։
Ներկայում Ուսմանովի ակտիվների մեծ մասը կառավարում է USM Holding-ը։ Վերջինիս բաժնետոմսերի կեսը պատկանում է հենց գործարարին, 30%-ը՝ Անդրեյ Սկոչին, իսկ 10%-ը՝ Ֆարհադ Մոշիրիին։ Մնացածը մասը նախատեսված է մենեջմենտի համար։
Ավելի վաղ Ուսմանովն ուներ ևս մեկ գործընկեր՝ Վասիլի Անիսիմովը, որը տնօրինում էր «Մետալոինվեստ»-ի 20%-անոց մասնաբաժինը։ Սակայն ճգնաժամից հետո գործարարները բաժանվեցին, քանի որ Անիսիմովը դեմ էր ինտերնետային ակտիվներում կատարվող ներդրումներին։
Ուսմանովը մտադիր է հինգ տարում՝ մինչև 63 տարեկան հասակն ավարտել կապիտալի կուտակումը և սկսել զբաղվել բարեգործությամբ։ Այդ ժամանակ նրա կարողությունը կտնօրինեն ընկերները։
Նշենք, որ Forbes Russia-ն Ուսմանովի կարողությունը գնահատում է $18,1 մլրդ։ «Մետալոինվեստ»-ից բացի՝ գործարարին են պատկանում մասնաբաժիններ «Մեգաֆոն»-ում, Facebook սոցցանցում, «Կոմերսանտ» հրատարակչությունում, «ՅուՏՎ» մեդիահոլդինգում։ Միաժամանակ՝ նա վերահսկում է լոնդոնյան «Արեսնալ» ակումբի մոտ մեկ երրորդը։
Civilnet











