Գլխավոր Լրահոս

Nestle-ն $12 մլրդ-ով գնեց Pfizer Nutrition-ը

Nestle-ն $12 մլրդ-ով գնեց Pfizer Nutrition-ը

Սննդամթերքի համաշխարհային խոշոր արտադրող Nestle-ում ակնկալում են, որ գործարքը դրական կազդի ինչպես վաճառքների և բիզնեսի շահութաբերության ցուցանիշների, այնպես էլ գործարքի ավարտից մեկ տարի հետո մեկ բաժնետոմսի հաշվով շահութաբերության ցուցանիշի վրա։ 

Հատկանշական է, որ Pfizer Nutrition-ի վաճառքների 85%-ը բաժին է ընկնում զարգացող շուկաներին։ Այս ստորաբաժանումը տարբերվում է Pfizer-ի մյուս ակտիվներից, քանի որ աճի զգալի տեմպեր է արձանագրում, գրում է The New York Times-ը։  2011թ.  Pfizer Nutrition-ի հասույթը կազմել է $2,1 մլրդ։

Նշենք, որ ընկերության բիզնեսի վերակառուցման ծրագրի շրջանակում Pfizer-ն աճուրդի է հանել իր ստորաբաժանումներից մի քանիսը։ Ընկերությունը մտադիր է կենտրոնանալ նոր դեղամիջոցների մշակման բիզնեսի ուղղությամբ։

Pfizer-ն արդեն վաճառել է դեղամիջոցների համար կապսուլաների արտադրության ստորաբաժանումը $2,4 մլրդ-ով։ Բացի այդ՝ ընկերությունը մտադիր է վաճառել կենդանիների համար դեղամիջոցների արտադրությամբ զբաղվող ստորաբաժանումը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում