Գլխավոր Լրահոս

Wal-Mart-ը կարող է տուգանվել $1 մլրդ-ով

Wal-Mart-ը կարող է տուգանվել  $1 մլրդ-ով

Մի շարք փորձագետների գնահատմամբ՝  Wal-Mart-ի տուգանքը կարող է կազմել մինչև 1 մլրդ դոլար։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 2005թ. Wal-Mart-ի մեքսիկական մասնաճյուղի՝ Wal-Mart de Mexico-ի աշխատակիցները կաշառել են մեքսիկացի մի շարք պաշտոնյաների՝ շինարարական աշխատանքների համար տարածքներ ստանալու և նոր խանութներ բացելու նպատակով։

Նախնական տվյալների համաձյան՝ կաշառքների ընդհանուր ծավալը կազմում է 24 մլն դոլար։ Բացի այդ՝ հայտնաբերվել են մի շարք այլ խախտումներ։

Հայտնի է դարձել նաև, որ  Wal-Mart de Mexico-ի ղեկվարությունը ոչ միայն տեղյակ է եղել այս ամենին, այլև փորձել է թաքցնել այս տեղեկատվությունը։

Չնայած այս ամենին՝ Wal-Mart-ի ղեկավարությունը այն ժամանակ որոշել էր դադարեցնել հետաքննությունը՝ այս մասին չտեղեկացնելով ինչպես Մեքսիկայի, այնպես էլ ԱՄՆ-ի իշխանություններին։

Wal-Mart-ն աշխարհում ավելի քան 10 հազ. խանութ  ունի։ Անցած տարի ընկերության հասույթը աճել է  6%-ով՝ կազմելով 447 մլրդ դոլար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում