Գլխավոր Լրահոս

Shell-ը $1,81 մլրդ-ով գնեց Cove Energy-ն

Shell-ը $1,81 մլրդ-ով գնեց Cove Energy-ն

Լոնդոնյան բորսայում գնանշվող Cove Energy-ն իր հիմնական գործունեությունը Մոզամբիկում է ծավալում։ Այս գործարքը Shell-ին արևելաաֆրիկյան շելֆի գազային հանքավայրերի մատչում կապահովի։ 

Գործարքի արժեքը 1,12 մլրդ ֆունտ ստեռլինգ է ($1,81 մլրդ)։ Cove Energy-ի գնման առաջարկը Shell-ն արել է փետրվարին։ Այդ ժամանակ Shell-ը պատրաստ էր վճարել 195 պենս մեկ բաժնետոմսի դիմաց։ Ներկայում այս ցուցանիշը կազմում է 220 պենս՝ մեկ բաժնետոմսի դիմաց։ Որպես գնորդ հանդես կգա բրիտանա-հոլանդական ընկերության դուստր Shell Bidco-ն։

Նշենք, որ Royal Dutch Shell-ը Եվրոպայի խոշորագույն նավթային ընկերությունն է՝ ըստ շուկայական կապիտալիզացիայի ցուցանիշի։ 2011թ. ընկերության հասույթը կազմել է $470,17 մլն, ինչը 27,7%-ով գերազանցել է 2010-ի համապատասխան ցուցանիշը։


Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում