Գլխավոր Լրահոս

Ցզյաբաոն կֆինանսավորի Եվրոպան

Ցզյաբաոն կֆինանսավորի Եվրոպան

Չինաստանի իշխանությունները Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների համար $10 մլրդ-ի վարկային գիծ կբացեն, որով կֆինանսավորվեն չին-եվրոպական համատեղ ծրագրերը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի վարչապետ Վեն Ցզյաբաոն, հաղորդում է Bloomberg-ը։

Ըստ Ցզյաբաոյի՝ Պեկինը պատրաստ է ջանքեր գործադրել Չինաստանի և Եվրամիության շուկաները երկուստեք առավել բաց դարձնելու ուղղությամբ։ Վարչապետը հույս է հայտնել, որ մինչև 2015թ. Եվրոպայի հետ առևտրաշրջանառության ծավալը կհասնի $100 մլրդ-ի։ Ըստ Չինաստանի առևտրի նախարարության տվյալների՝ ցուցանիշը 2010թ. աճել է 34%-ով՝ մինչև $41 մլրդ։

Ուշագրավ է, որ Չինաստանը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներին ֆինանսական աջակցություն առաջին անգամ չէ, որ ցուցաբերում է։ Անցած տարվա հունիսին Հունգարիա իր այցի ընթացքում Ցզյաբաոն հայտարարել էր եվրոպական տրանսպորտային համակարգին €400 մլն-ով աջակցելու մասին։ Բացի այդ՝ չինական Great Wall Motor ավտոարդյունաբերական ընկերությունը խոշոր ներդրումներ է կատարել Բուլղարիայում, Huawei տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ընկերությունը մտադիր է մասնաճյուղ բացել Հունգարիայում, որը 3000 աշխատատեղ կապահովի։

Պեկինը մտադիր է ԵՄ-ի հետ համագործակցությունը խորացնել նաև էներգետիկայի, այդ թվում՝ այլընտրանքային էներգետիկայի ոլորտում։ Չինաստանը ցանկանում է փոխառել ուրբանիզացիայի 72% և ավելի բարձր մակարդակ ունեցող երկրների էներգիայով ապահովման եվրոպական փորձը։ Չինաստանի՝ որպես ԱՄՆ-ից հետո էներգակիրների երկրորդ ամենախոշոր սպառողի համար խնդիրը չափազանց արդիական է՝ պայմանավորված քաղաքային բնակչության կտրուկ աճով։ 1990-ից հետո Չինաստանում ուրբանիզացիայի մակարդակը 26%-ից բարձրացել է մինչև 52%։

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում