Գլխավոր Լրահոս

Samsung-ի շահույթն աճել է 81%-ով՝ սմարթֆոնների հաշվին

Samsung-ի շահույթն աճել է 81%-ով՝ սմարթֆոնների հաշվին

2012թ. 1-ին եռամսյակում Samsung-ի զուտ շահույթը տարեկան կտրվածքով աճել է 81%-ով՝ մինչև 5,05 տրլն վոն (մոտ $4,4 մլրդ)։ Ընկերության շահույթը գերազանցել է շուկայի կանխատեսումները, որոնք 4,24 տրլն վոնի մակարդակում էին։ Եռամսյակային հասույթն աճել է 22%-ով՝ մինչև 45,27 տրլն վոն (մոտ $39,7 մլրդ), գործառնական շահույթը կրկնապատկվել է՝ կազմելով $5,1 մլրդ։

Reuters-ի կողմից հարցված փորձագետների կարծիքով՝ եռամսյակի ընթացքում Samsung-ը վաճառել է մոտ 90 մլն բջջային հեռախոս, այդ թվում՝ 44 մլն-ը՝ սմարթֆոններին է բաժին ընկել։ Samsung-ը պաշտոնապես չի հրապարակում տարեսկզբից ի վեր վաճառած սմարթֆոնների և պլանշետների թիվը՝ նշելով միայն վաճառքների գլոբալ աճի մասին։

Համեմատության համար նշենք, որ սմարթֆոնների շուկայում Samsung-ի գլխավոր մրցակից Apple-ը 2012թ. հունվար-մարտ ժամանակահատվածում վաճառել է ավելի քան 35 մլն  iPhone։ Ֆիննական Nokia-ն հաշվետու ժամանակահատվածում վաճառել է 83 մլն բջջային հեռախոս, որից 12 մլն-ը բաժին է ընկել սմարթֆոններին։

Ակնկալվում է, որ հաջորդ շաբաթ Samsung-ը Լոնդոնում կներկայացնի Galaxy-ի իր նոր սմարթֆոնը՝ Galaxy S III-ը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում