Գլխավոր Լրահոս

Իսպանիայի վարկանիշն էժանացրել է նավթը

Իսպանիայի վարկանիշն էժանացրել է նավթը

Միջազգային վարկանշային Standard&Poor's (S&P) գործակալության կողմից Իսպանիայի սուվերեն վարկանիշի իջեցումը Եվրոպայում էներգակիրների պահանջարկի նոր մտավախություններ է առաջացրել, հաղորդում է Bloomberg-ը։ Բրիտանական British Petroleum նավթային ընկերության տվյալների համաձայն՝ եվրոգոտու երկրներին բաժին է ընկնում աշխարհում սպառվող նավթի ընդհանուր ծավալի 12%-ը։

Հատկանշական է, որ Նյու Յորքի առևտրային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի գինը այսօր՝ Երևանի ժամանակով ժ․ 15։30-ին, կազմել է $104,320/բարել՝ նախորդ օրվա համեմատ արձանագրելով 0,22% անկում։ Brent տեսակի նավթի համապատասխան գինը կազմել է $119,710` նախորդ օրվա համեմատ արձանագրելով 0,18% անկում։

Հիշեցնենք, որ այսօր S&P-ն Իսպանիայի վարկային վարկանիշը նվազեցրել է երկու աստիճանով՝ A-ից մինչև BBB+՝ «բացասական» կանխատեսմամբ, ինչը նշանակում է, որ առաջիկայում վարկանիշը կրկին կարող է իջեցվել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում