Գլխավոր Լրահոս

Lufthansa-ն բյուջետային ավիափոխադրող է ստեղծում

Lufthansa-ն բյուջետային ավիափոխադրող է ստեղծում

Նախատեսվում է, որ ընկերությունն իր աշխատանքները կսկսի 2013թ., իսկ եվրոպական թռիչքների արժեքը ավիափոխադրողի հաճախորդների համար կարժենա €49։

Lufthansa-ի աշխատակիցներին կառաջարկեն աշխատանքի տեղափոխվել նոր ստեղծված ընկերություն։ Սակայն չի բացառվում, որ ավելի ուշ հավիափոխադրողը միավորվի Lufthansa-ի մեկ այլ դուստր ընկերության՝ Eurowings-ի հետ։

Բյուջետային ընկերության ստեղծումը Lufthansa-ն ծրագրում է կատարել ընկերության վերակառուցման ծրագրի շրջանակում։ Ավիափոխադրողը մտադիր է խնայողության մի շարք միջոցառումներ ձեռնարկել, որոնք թույլ կտան մոտ մեկուկես միլիարդ եվրո խնայել։ 

Հետաքրքրական է, որ վերջին շրջանում Եվրոպայի խոշորագույն ավիափոխադրողները որդեգրել են բյուջետային ստորաբաժանումներ ստեղծելու ռազմավարությունը։ Այսպես, մարտին իսպանական Iberia-ն համանման կառույց ստեղծեց՝ Iberia Express։

Նշենք, որ բյուջետային ավիափոխադրողների շուկայի ամենամեծ խաղորդներն են իռլանդական Ryanair-ը և բրիտանական easyJet-ը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում