Գլխավոր Լրահոս

S&P-ն Nokia-ի վարկանիշը սպեկուլյատիվ է գնահատել

S&P-ն Nokia-ի վարկանիշը սպեկուլյատիվ է գնահատել

Միջազգային վարկանշային S&P գործակալությունը բջջային հեռախոսների ֆիննական արտադրող Nokia-ի վարկանիշը BBB-ից իջեցրել է մինչև BB+ (համարվում է սպեկուլյատիվ մակարդակ) և շնորհել «բացասական» կանխատեսում։ Սա նշանակում է, որ հետագայում ևս չի բացառվում ընկերության վարկանիշի իջեցումը։

Այս շաբաթ՝ ավելի վաղ, վարկանշային մեկ այլ գործակալություն՝ Fitch-ը, իր հերթին, Nokia-ին զրկել էր ներդրումային վարկանիշից։ Moody's-ի վարկանշմամբ՝ Nokia-ն դեռ ներդրումային կատեգորիայի ընկերություն է համարվում։

Նշենք, որ Nokia-ի վարկանիշի իջեցումը հաջորդել է այն բանին, երբ այսօր հայտնի է դարձել, որ ընկերությունը բջջային հեռախոսների համաշխարհային առաջատար արտադրողի իր 14-ամյա «տիտղոսը» զիջել է հարավկորեական Samsung-ին։ 2012թ․ 1-ին եռամսյակում վերջինս վաճառել է մոտ 90 մլն բջջային հեռախոս, այդ թվում՝ 44 մլն սմարթֆոն, մինչդեռ հաշվետու ժամանակահատվածում Nokia-ի համապատասխան ցուցանիշներն են՝ 83 մլն բջջային հեռախոս և 12 մլն սմարթֆոն։

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում