Գլխավոր Լրահոս

Nokia-ն մոտ է Vertu-ի վաճառքին

Nokia-ն մոտ է Vertu-ի վաճառքին

Գործարքի հաջող ավարտի դեպքում բջջային հեռախոսների ֆիննական արտադրող Nokia-ն, փորձագետների կարծիքով, Vertu-ի վաճառքի դիմաց կկարողանա մոտ €200 մլն ձեռք բերել։ Գործարքի միջնորդ ընկերություն է հանդես գալիս ամերիկյան Goldman Sachs բանկը։ Չնայած բանակցություններում արձանագրված առաջընթացին՝ դրանց բարենպաստ ելքը երաշխավորված չէ, հաղորդում է Reuters-ը։   

Նշենք, որ Vertu-ի վաճառքի մասին լուրերը լրատվամիջոցներռում հայտնվեցին 2011թ․ դեկտեմբերին։

Vertu-ն մասնագիտացած է գերթանկ հեռախոսների արտադրության մեջ, որոնք կարող են մինչև մեկուկես միլիոն եվրո արժենալ։

Հիշեցնենք, որ միջազգային վարկանշային S&P գործակալությունը Nokia-ի վարկանիշը BBB-ից իջեցրել է մինչև BB+ (համարվում է սպեկուլյատիվ մակարդակ) և շնորհել «բացասական» կանխատեսում։ Սա նշանակում է, որ հետագայում ևս չի բացառվում ընկերության վարկանիշի իջեցումը։ Nokia-ի վարկանիշի իջեցումը հաջորդել էր այն բանին, երբ հայտնի էր դարձել, որ ընկերությունը բջջային հեռախոսների համաշխարհային առաջատար արտադրողի իր 14-ամյա «տիտղոսը» զիջել է հարավկորեական Samsung-ին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում