Գլխավոր Լրահոս

Coca-Cola-ն որոշեց չգնել Monster Beverage-ը

Coca-Cola-ն որոշեց չգնել Monster Beverage-ը

Coca-Cola-Monster Beverage գործարքը կարող էր դառնալ խոշորագույնը Coca-Cola-ի պատմության մեջ, գրում է ամերիկյան Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր տեղեկացված աղբյուրները։

Այս գործարքի մասին լուրերի ֆոնին Monster-ի բաժնետոմսերն արժևորվել էին ավելի քան 20%-ով։ WSJ-ի հրապարակումից հետո Monster-ը սակայն հերքել էր բանակցությունների փաստը։ Հերքմանը հաջորդել էր WSJ-ի այն հրապարակումը, որ գործարքը, ամեն դեպքում, քննարկվել է, սակայն բանակցությունները ապրիլի 30-ին չեղյալ են հայտարարվել այն բանից հետո, երբ դրանց մասին հայտնի է դարձել։ Պարբերականի աղբյուրները նշում են, որ բանակցող կողմերը տեղեկացել են դրանց չեղյալ հայտարարման մասին ապրիլի 30-ին, որի պատճառը Monster-ի կտրուկ թանկացած կապիտալիզացիան է դարձել։  

Մինչև WSJ-ի հոդվածի հրապարակումը Monster-ի կապիտալիզացիան կազմելէ մոտ $11 մլրդ՝ այնուհետ աճելով մինչև $13 մլրդ, իսկ Coca-Cola-ի հերքումից հետո նվազել մինչև $11,45 մլրդ։  

Նշենք, որ Monster-ն արտադրում է Monster Energy և Java Monster ըմպելիքները և զբաղեցնում է էներգետիկ ըմպելիքների ամերիկյան շուկայի ավելի քան մեկ երրորդը։ 2011թ. 4-րդ եռամսյակում Monster-ի վաճառքներն աճել են 28%-ով՝ մինչև $467 մլն, իսկ շահույթն աճել է 31%-ով՝ մինչև $64 մլն։   

Անցած տարի ԱՄՆ-ում էներգետիկ ըմպելիքների վաճառքները կազմել են $8,9 մլրդ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում