Գլխավոր Լրահոս

Էկվադորը Petrobras-ի ազգայնացման դիմաց $217 մլն կվճարի

Էկվադորը Petrobras-ի ազգայնացման դիմաց $217 մլն կվճարի

Ավելի վաղ Էկվադորը Petrobras-ին առաջարկել էր $168 մլն, սակայն վերջինս պահանջել էր $300 մլն։     

2010թ. Petrobras-ը հրաժարվել էր Էկվադորում աշխատանքային նոր պայմաններից։ Ավելի վաղ Էկվադորի կառավարությունը բնական ռեսուրսների նկատմամբ վերահսկողությունը մեծացնելու նպատակով ածխաջրածինների հանքավայրերի վերամշակման ժամանակ մասնաբաժային մասնակցության մեխանիզմը փոխարինել էր ամրագրված վճարմամբ պայմանագրերով։

Նշենք, որ մինչ այդ Petrobras-ը վերամշակում էր 19 հազ. բարել/օր արտադրողականությամբ հանքավայրեր։

Ընթացիկ տարվա սկզբին հայտնի դարձավ, որ լատինաամերիկյան մեկ այլ երկիր՝ Վենեսուելան, ևս լուծել է նավթային ակտիվների ազգայնացման շուրջ վեճը։ Դատարանի որոշմամբ՝ Կարակասն ամերիկյան ExxonMobil-ին $908 մլն պետք է վճարեր՝ 2007թ. ազգայնացված ակտիվների դիմաց։ Վենեսուելայի իշխանությունները, սակայն, համաձայնել էին միայն $255 մլն վճարել։

2012թ. նավթային ակտիվների ազգայնացման դիմեց նաև Արգենտինան։ Ապրիլի կեսին երկրի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները  իսպանական Repsol-ի դուստր Yacimientos Petroliferos Fiscales-ը (YPF) ազգայնացնելու մասին օրինագիծ ներկայացրեց խորհրդարան. վերին պալատն արդեն հավանություն է տվել դրան։ Վաղը տեղի կունենա ստորին պալատի քվեարկությունը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում