Գլխավոր Լրահոս

Եվրոպան հիշել է 1997-ը

Եվրոպան հիշել է 1997-ը

2012թ. մարտին եվրոգոտում գործազրկության մակարդակը կազմել է 10,9% (փետրվարին՝ 10,8%, 2011թ. մարտին՝ 9,9%)։ Հատկանշական է, որ նման ցուցանիշ, որը ռեկորդային է 1995-ից ի վեր, գրանցվել է նաև 1997թ. ապրիլին։ Այսպիսի տվյալներ է պարունակում Եվրամիության վիճակագրական ծառայության՝ Եվրոստատի երեկ հրապարակած զեկույցը։ Գործազրկության մարտյան ցուցանիշը համընկել է փորձագետների կանխատեսումներին։
Եվրոգոտու անդամ 17 պետություններում գործազուրկների թիվը կազմել է 17,4 մլն մարդ՝ նախորդ ամսվա 17,2 մլն-ի և 2011թ. մարտի 15,7 մլն-ի համեմատ։

Գործազրկության աճը կարող է շարունակվել, քանի որ շարունակում է անկում ապրել տնտեսական ակտիվությունը։ Ապրիլին գործարար ակտիվության ինդեքսը (PMI) արտադրական ոլորտում նվազել է և ըստ վերանայված տվյալների՝ կազմել 45,9 կետ՝ նախորդ ամսվա 47,7-ի համեմատ։ Սա վերջին երկու տարի 10 ամսվա ամենացածր ցուցանիշն է (50 կետ մակարդակը գերազանցող ցուցանիշը վկայում է գործարար ակտիվության աճի, իսկ 50 կետից ցածր մակարդակը՝ անկման մասին)։

Եվրամիության անդամ 27 պետություններում գործազուրկների թիվը մարտին ավելացել է 193 հազ-ով՝ մինչև 24,772 մլն մարդ։ Տոկոսային հարաբերակցությամբ ցուցանիշը, այդուհանդերձ, շարունակել է մնալ նախկին՝ 10,2% մակարդակում (2011թ. մարտին՝ 9,4% կամ 22,7 մլն մարդ)։

Մինչև 25 տարեկան երիտասարդների շրջանում ևս գործազրկության մակարդակն աճել է՝ եվրոգոտում մինչև 22,1% կամ 3,345 մլն մարդ (փետրվարին՝ 21,9%, 2011թ. մարտին՝ 20,6%), ԵՄ-ում՝ մինչև 22,6% կամ 5,516 մլն մարդ (փետրվարին՝ 22,5%, 2011թ. մարտին՝ 21%)։
ԵՄ երկրներում մարտին գործազրկության ամենացածր մակարդակն արձանագրել են Ավստրիան (4,0%), Նիդեռլանդները (5,0%), Լյուքսեմբուրգը (5,2%) և Գերմանիան (5,6%)։ Եվ ընդհակառակը, ամենաբարձր ցուցանիշները եղել են Իսպանիայում (24,1%), Հունաստանում (21,7%) և Պորտուգալիան (15,3%)։

Համեմատության համար նշենք, որ մարտին գործազրկության մակարդակը ԱՄՆ-ում կազմել է 8,2%, Ճապոնիայում փետրվարին՝ 4,5%։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում