Երկրների ներկայացուցիչները նախնական հանդիպման ընթացքում պայմանավորվածություն են ձեռք բերել բանակցությունների առաջին փուլն անցկացնել Պեկինում, հաղորդում է Associated Press-ը։ Պեկինն ու Սեուլը մտադիր են պայմանագիրը հնարավորինս արագ կնքել։
Հարավային Կորեայի պաշտոնական տվյալների համաձայն՝ 2011թ. երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը կազմել է $245,6 մլրդ։ Չինաստանը Հարավային Կորեայի առևտրային ամենախոշոր գործընկերն է. նրան բաժին է ընկնում հարավկորեական արտահանման 24,1%-ը։ Միաժամանակ՝ 2011թ. Հարավային Կորեան դարձել է Չինաստանի՝ մեծությամբ չորրորդ առևտրային գործընկերը։
Civilnet











