Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ը կրճատում է գազի արդյունահանումը

ԱՄՆ-ը կրճատում է գազի արդյունահանումը

ԱՄՆ-ի էներգետիկ ընկերությունները կրճատում են բնական գազի արդյունահանման ծավալները՝ ի պատասխան այս շուկայի գերհագեցման, որը հանգեցրել է վերջին 10 տարվա մեջ վառելիքի գների ամենակտրուկ անկմանը։

Գազ արդյունահանող ամերիկյան առաջատար ընկերությունները՝ Exxon Mobil-ը, Encana-ն և ConocoPhillips-ը, օրերս հայտարարել են, որ 2012թ. 1-ին եռամսյակում կրճատել են կապույտ վառելիքի արդյունահանման ծավալները և առաջիկա ամիսներին կշարունակեն այս քաղաքականությունը։ Ամերիկյան Irving ընկերությունը նաև տեղեկացրել է, որ հունվար-մարտին ԱՄՆ-ում գազի արդյունահանումը նախորդ եռամսյակի համեմատ կրճատվել է 1,8%-ով։

Փորձագետները կարծում են, որ գազի արտադրության ծավալների կրճատումը համընկել է էլեկտրակայանների կողմից պահանջարկի անսպասելի մեծացմանը, որոնք փորձում են օգուտ քաղել ցածր գներից։ Նրանց խոսքով՝ անգամ տնային տնտեսությունների սեփականատերերը, որոնք սովորաբար դժկամությամբ են անցում կատարում մի վառելիքից մյուսը, սկսել են նախապատվություն տալ բնական գազին։

Գազի մատակարարումների կրճատումն ու աճող պահանջարկը հանգեցրել են վառելիքի գների բարձրացմանը, նշում են գազային ընկերությունները։ Ապրիլի 19-ին վառելիքի գները կտրուկ բարձրացել են 18%-ով։

Նշենք, որ վերջին տարիներին վառելիքի արդյունահանումն ավելացել է Հյուսիսային Ամերիկայում թերթաքարային գազի հայտնաբերման շնորհիվ։ Միացյալ Նահանգներին բաժին է ընկնում թերթաքարային գազի համաշխարհային պաշարների մոտ կեսը։ Արդյունահանումն այնպիսի թափով է ընթանում, որ ԱՄՆ-ը գազ ներկրողից վերածվում է արտահանողի։ «Ներկայում ամենամեծ հավանականությամբ կարելի է ասել, որ այս շուկան կարող է հավասարակշռվել»,- նշում է ամերիկյան Goldman Sachs բանկի լոնդոնյան մասնաճյուղի աշխատակից Դեյվիդ Գրիլին։ Վերջինս կանխատեսում է, որ 2013թ. բնական գազի ֆյուչերսային գինը միջին հաշվով կկազմի $4։

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում