Գլխավոր Լրահոս

Ֆրանսիան և Հունաստանը տապալել են եվրոպական շուկաները

Ֆրանսիան և Հունաստանը տապալել են եվրոպական շուկաները

Այսօր Եվրամիության ֆոնդային շուկաները բացվել են գնանշումների անկմամբ։

Առևտրաշրջանի բացումից մոտ երկու րոպե անց Փարիզի բորսայի գլխավոր ինդեքսն անկում է ապրել 1,63%-ով, Ֆրանկֆուրտինը՝ 0,69%-ով, Միլանինը՝ 2,25%-ով, Բրյուսելինը՝ 1,21%-ով, Ամստերդամինը՝ 1,78%-ով։

Եվրամիության ֆինանսական շուկան այսօր բացվել է դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքի անկմամբ։ Երևանի ժամանակով ժ․ 10։30-ի դրությամբ եվրո-դոլար փոխարժեքը կազմել է €1/$1,3002։ Առավոտյան առևտրաշրջանի ընթացքում եվրոպական արժույթը դոլարի նկատմամբ արժեզրկվել է 0,61%-ով։

Շուկաների անհանգստությունը մեծապես պայմանավորված է ոչ այնքան Ֆրանսիայում 17-ամյա ընդմիջումից հետո սոցիալիստների իշխանության գալով, որքան Հունաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, որտեղ ոչ մի քաղաքական կուսակցության չի հաջողվել ստանալ ընտրողների ձայների բացարձակ մեծամասնությունը։ «Հունաստանում ուժեղացել է անկայունությունը, ինչը կարող է հանգեցնել  եվրոգոտուց երկրի հեռացմանը, ինչն էլ աղետալի հետևանքներ կունենա եվրոպական միասնական արժույթի համար»,- «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին պարզաբանել է Լոնդոնի ֆոնդային բորսայի աշխատակիցները։

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում