Գլխավոր Լրահոս

Ծերուկի ձեռքը չգնաց $22 մլրդ-ին

Ծերուկի ձեռքը չգնաց $22 մլրդ-ին

Հայտնի ներդրող, միլիարդատեր, Berkshire Hathaway ներդրումային ընկերության ղեկավար Ուորեն Բաֆեթը հրաժարվել է $22 մլրդ-ի ակտիվների գնման գաղափարից, հաղորդում է Bloomberg-ը։ Մյուս կողմից՝ գործարարը չի հստակեցրել, թե ինչ ակտիվների մասին է խոսքը։
Բաֆեթի խոսքով՝ ինքը չի համարձակվել կատարել այս գնումը, քանի որ չի ցանկացել կանխիկացնել Berkshire-ին եկամուտ ապահովող տարբեր ընկերությունների բաժնետոմսերում և պարտատոմսերում կատարած իր ներդրումները։ Ընդ որում՝ 81-ամյա գործարարը հայտարարել է, որ ֆինանսական իր կայսրության ժառանգորդն այնպիսի խոշոր ներդրումներ կկատարի, որ ճգնաժամի տարիներին Goldman Sachs-ում և General Electric-ում կատարած $8 մլրդ-ի ներդրումներն աննշան կթվան։
Բաֆեթը հրաժարվել է անվանել իր ժառանգորդի անունը, սակայն ընդգծել է, որ «նա սերտորեն կապված է ընկերության մշակույթի հետ», – գրում է բրիտանական Financial Times-ը։ Գործարարի խոսքով՝ Berkshire-ի նոր կառավարիչը մի շարք առումներով գերազանցում է իրեն։

Հատկանշական է, որ Բաֆեթի հնարավոր ժառանգորդի մասին լուրերը վաղուց են շրջանառվում։ Ներկայում թեկնածուների թվում են ընկերության ապահովագրական բաժնի ղեկավար Աջիտ Ջայնը և ենթակառուցվածքային MidAmerican ընկերության ղեկավար Գրեգ Էյբելը։

Հիշեցնենք, որ օրերս մամուլում լուրեր հայտնվեցին, թե Բաֆեթը մտադիր է Berkshire ներդրումային ընկերության համար $22 մլրդ-ի ակտիվներ գնել՝ չհստակեցնելով, սակայն, թե ինչ ակտիվների մասին է խոսքը։ Ընկերության բաժնետերերի տարեկան ժողովի ընթացքում Բաֆեթը նշել էր, որ եթե Berkshire-ն այս տարի խոշոր գործարք չկնքի, ապա հաջորդ տարի ինքը կփորձի արդեն $30 մլրդ-ի պայմանագրի կնքման հնարավորություն փնտրել։

Մինչ այժմ Berkshire-ի ամենախոշոր ձեռքբերումը 2010թ. Burlington Northern Santa Fe երկաթուղային ընկերության գործարքն է եղել՝ $26,5 մլրդ արժողությամբ։

Հիշեցնենք, որ 2012թ. 1-ին եռամսյակում Berkshire Hathaway-ի զուտ շահույթն աճել է մինչև $3,25 մլրդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի $1,51 մլրդ-ի համեմատ։ Հասույթը կազմել է $38,1 մլրդ։ Ներկայում հոլդինգը գնահատվում է $176 մլրդ։

Բաֆեթը Forbes-ի ամենահարուստ մարդկանց վարկանիշում զբաղեցնում է 3-րդ հորիզոնական՝ $44 մլրդ կարողությամբ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում