Գլխավոր Լրահոս

Բուդապեշտը €15 մլրդ վարկ է խնդրում ԵՄ-ից և ԱՄՀ-ից

Բուդապեշտը €15 մլրդ վարկ է խնդրում ԵՄ-ից և ԱՄՀ-ից

Հունգարիան տնտեսության կայունացման նպատակով մտադիր է €15 մլրդ-ի 3-ամյա վարկ ստանալ ԱՄՀ-ից և ԵՄ-ից, հաղորդում է Reuters-ը։ Ավելին՝ Բուդապեշտը վերջիններիս է մեղադրում բանակցությունների սկիզբը երկարաձգելու մեջ։  

Հունգարիային անհրաժեշտ է փոխառություն՝ վարկավորման ծախսերի աճը զսպելու և վարկային վարկանիշի հետագա իջեցումը կանխելու նպատակով։ Նշենք, որ երկրի վարկային վարկանիշը ներկայում ոչ ներդրումային մակարդակում է՝ պետպարտքի բարձր մակարդակի և օրենսդրական բարեփոխումների հետևանքով, որոնք խստորեն քննդատել են միջազգային տնտեսագետներն ու քաղաքական գործիչները։

Հունգարիայի պետքարտուղար Միխայ Վարգայի խոսքով՝ բանակցությունները հետաձգվում են, քանի որ ԱՄՀ-ն և ԵՄ-ն պետք է քննարկեն, թե ինչ պայմաններով պետք է սկսվեն դրանք։ «Մենք պատրաստ ենք բանակցությունները հենց վաղը սկսել»,- ընդգծել է նա։

Փորձագետների կարծիքով՝ բանակցությունները, այդուհանդերձ, կմեկնարկեն այս տարվա երկրորդ կիսամյակում միայն։ 

Հիշեցնենք, որ մարտի կեսին ԵՄ իշխանությունները սառեցրին Հունգարիային €495 մլն-ի օգնության տրամադրումը, քանի որ երկիրը չէր կարողացել բյուջեի պակասուրդի կրճատմանն ուղղված անհրաժեշտ քայլեր ձեռնարկել։ Բուդապեշտի ֆինանսավորման մասին վերջնական որոշումը կընդունվի հունիսին։ Տնտեսական և ֆինանսական հարցերով եվրահանձնակատար Օլի Ռենի կարծիքով՝ սա Հունգարիայի համար խթան կդառնա՝ «առողջ և հավասարակշռված հարկաբյուջետային քաղաքականության վարման համար»։   

Հատկանշական է, որ ֆինանսական հնարավոր օգնության մասին առաջին լուրերը հաջորդեցին Բուդապեշտի հետ ԵՄ-ի բանակցությունների վերսկսման մասին հայտարարությանը, որն արվեց ապրիլի 25-ին։ Միության իշխանությունները այդ ժամանակ արձանագրեցին, որ Հունգարիայի կառավարությունը ձեռնարկել է համապատասխան բոլոր միջոցառումները և վճռականություն դրսևորել՝ ԵՄ-ի օրենքներով առաջնորդվելու համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում