Գլխավոր Լրահոս

Թռչունները թռիչքային աճ են ապահովել

Թռչունները թռիչքային աճ են ապահովել

Փորձագետները Angry Birds խաղի արտադրող ֆիննական Rovio Entertainment ընկերությունը $9 մլրդ են գնահատել։ Ընդ որում՝ «բարկացած թռչունների» հեղինակների տարեկան եկամուտներն աճել են տասն անգամ։

2011թ. Rovio Entertainment-ի շահույթը մինչև հարկումը կազմել է $62,4 մլն։ Բջջային բոլոր հարթակներում ընկերությունն ունի ամսական մոտ 200 մլն ակտիվ օգտագործող, գրում է բրիտանական The Daily Telegraph-ը։ 2011թ. վերջին Angry Birds-ի ներբեռնումների թիվը կազմել է 648 մլն։ Խաղի վերջին տարբերակը՝ «Angry Birds-ը տիեզերքում», 35 օրվա ընթացքում ներբեռնվել է ավելի քան 50 մլն անգամ։

Rovio Entertainment-ը մտադիր է նաև մուլտֆիլմաշար թողարկել, ինչպես նաև Angry Birds-ի մոտիվներով մուլտիպլիկացիոն լիամետրաժ ֆիլմ նկարահանել։ Այս նկատառումներից ելնելով՝ 2012թ. Rovio-ն Ֆինլանդիայում ձեռք է բերել անիմացիոն ստուդիա։

Մուլտերի թողարկման ժամկետը, այդուհանդերձ, դեռ չի հստակեցվում։ Ընկերության ներկայացուցիչ Էնդրյու Ստալբոուն անցած տարի The Telegraph-ին հայտարարում էր, թե թռչունների մուտքին մեծ էկրան պետք է սպասել 2014թ.։

Ընկերությունը, որը նաև խաղի հերոսների կերպարներով փափուկ խաղալիքներ է արտադրում և Angry Birds թեմատիկ այգի է բացել, ընթացիկ տարում մտադիր է նոր արտադրանք թողարկել, որն այս անգամ կապված չի լինի թռչունների հետ։

Նշենք, որ Angry Birds-ն առաջին անգամ թողարկվել է 2009թ. դեկտեմբերին, այն մշակվել է որպես հավելված՝ Apple ընկերության iOS օպերացիոն համակարգի համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում