Մեծ Բրիտանիայի երկրորդ ամենախոշոր ապահովագրական ընկերության՝ Aviva-ի ղեկավարի պաշտոնաթողության պատճառները չեն հրապարակվում։
Հատկանշական է, որ մոտ մեկ շաբաթ առաջ ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը չէր հաստատել Մոսի պարգևավճարները։ Aviva-ի թոփ մենեջերի պարգևավճարների բարձրացմանը դեմ էր քվեարկել բաժնետերերի 54%-ը։ Համանման դեպքերում ժողովի որոշումները խորհրդատվական բնույթ են կրում, սակայն սովորաբար դրանք կատարվում են։
Ընկերության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տնօրենների խորհրդի անդամ Ջոն Մակֆառլանը։ Ընկերությունն արդեն սկսել է նոր ղեկավարի որոնման աշխատանքները։ Aviva-ի հաղորդագրության համաձայն՝ Մակֆառլանն անձամբ ֆինանսների կառավարման մեծ փորձ ունի. 2008թ. ղեկավար պաշտոն է զբաղեցրել Royal Bank of Scotland-ում, իսկ մինչ այդ՝ ավստրալական ANZ-ում։
Նշենք, որ Aviva-ն համաշխարհային հինգ խոշորագույն ապահովագրողներից է։ Ընկերության գործունեության գլխավոր ոլորտը կյանքի երկարաժամկետ ապահովագրությունն է և կենսաթոշակային ապահովագրությունը։
Civilnet











