«Նավթի գները նախկինի պես բարձր են»,- հայտարարել է Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալի ան Նուեյմին։ Պաշտոնյայի համոզմամբ՝ դրանք դեռ երկար կշարունակեն մնալ բարձր մակարդակում՝ չնայած նրան, որ շուկան հավասակշռված է և հումքի պակաս չի զգում։ Ան Նուեյմիի կարծիքով՝ այս հանգամանքը կարող է բացասաբար ազդել գլոբալ տնտեսության վերականգնման գործընթացի վրա։
«Նավթի պաշարներն ինչպես Սաուդյան Արաբիայում, այնպես էլ աշխարհի մյուս տարածաշրջաններում բավական մեծ են։ Մեր պահուստները լի են, և մատակարարման հետ կապված որևէ խնդիր չկա»,- ասել է Ան Նուեյմին։
«Ներկայում մենք դիտարկում ենք նավթի պաշարների զգալի աճ»,- նշում է CMC Markets-ի վերլուծաբան Ռիկ Սպուները։
Նշենք, որ ավելի վաղ նավթի բարձր գների կապակցությամբ իր մտահոգությունն էր հայտնել Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) գլխավոր քարտուղար Աբդալլահ Սալեմ էլ Բադրին։
Civilnet











