Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ի տնտեսության աճը չափավոր կլինի․ ԴՊՀ

ԱՄՆ-ի տնտեսության աճը չափավոր կլինի․ ԴՊՀ

«ԱՄՆ-ի տնտեսությունը չափավոր տեմպերով է վերականգնվում։ Իմ կանխատեսմամբ՝ ընթացիկ տարում ՀՆԱ-ի աճը կկազմի առնվազն 2,5%»,- հայտարարել է Պիանալտոն՝ ելույթ ունենալով Լեքսինգթոն (Կենտուկի նահանգ) քաղաքում տեղի ունեցած տնտեսական համաժողովում։

Պիանալտոյի խոսքով՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի տնտեսության աճի ներկայիս տեմպերը՝ մի քանի տարի կպահանջվի երկրում գործազրկության մակարդակն այժմյան 8,1%-ից մինչև 6% կրճատելու համար։ «Գործազրկության մակարդակը մինչև 6% կրճատելու համար, որը ես դիտարկում եմ որպես լիակատար զբաղվածություն, մեզ անհրաժեշտ են աճի ավելի զգալի տեմպեր, որոնք թույլ կտան ավելի շատ աշխատատեղեր ստեղծել».- նշել է բանկի նախագահը։

Նշենք, որ Քլիվլենդի բանկը տարածաշրջանային 11 այլ բանկերի հետ միասին Դաշնային պահուստային համակարգի մի մասն է կազմում, որն ԱՄՆ-ում կենտրոնական բանկի գործառույթներն է իրականացնում։

Ամերիկացի փորձագետները գործազրկության 6% մակարդակը համարում են լիակատար զբաղվածություն, քանի որ ավելի ցածր ցուցանիշների դեպքում գնաճային ճնշումները կաճեն, և ԴՊՀ-ն հարկադրված պետք է լինի դրամավարկային ավելի խիստ քաղաքականություն վարել։ Պիանալտոյի կարծիքով՝ առաջիկա երկու տարում ԱՄՆ-ում գնաճը կգտնվի 2%-ի մակարդակում, ինչը համապատասխանում է ԴՊՀ-ի նախորդ կանխատեսումներին։ 

Հիշեցնենք, որ ապրիլի վերջին ԴՊՀ ղեկավար Բեռ Բեռնանկեն հայտարարել էր, որ կենտրոնական բանկի դրամավարկային ներկայիս քաղաքականությունը՝ ռեկորդային ցածր տոկոսադրույքներով, համապատասխանում է ԱՄՆ-ում տիրող տնտեսական իրավիճակին։ Միաժամանակ՝ նա չի բացառել արժութային խթանման լրացուցիչ միջոցառումների ընդունման հնարավորությունը։

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում