Այս տարի ապրիլի սկզբին ընկերությունում կանախպատեսել էին, որ տարեկան վնասը կկազմի $6,4 մլրդ, հաղորդում է Bloomberg-ը։
Ընկերության հասույթը կրճատվել է 9,6%-ով՝ կազմելով մինչև $79,186 մլրդ։
Sony-ն ֆինանսական ցուցնաիշների վատթարացումը պայմանավորում է յենի՝ փոխարժեքի անբարենպաստ դինամիկայով, զարգացած երկրների ճգնժամով, երկրաշարժի հետևանքներով և անցած տարի մարտին Թաիլանդում տեղի ունեցած ցունամիով, քանի որ այստեղ են գտնվում ընկերության ձեռնարկությունները։
Հաշվետու ժամանակահատվածում գործառնական վնասը կազմել է $820 մլն՝ նախորդ տարվա $2,4 մլրդ գործառնական շահույթի համեմատ։ Մինչև հարկումը վնասը կազմել է $ 1,014 մլրդ։
Ընկերությունում հույս ունեն հաջորդ տարի վերականգնել շահութային մակարդակը։ Այսպես՝ կանխատեսումների համաձայն՝ այս ֆինանսական տարում, որը կավարտվի 2013թ. մարտի 31-ին, զուտ շահույթը կկազմի $ 378 մլն,
Ապրիլին հաղորդվել էր, որ Sony-ն մտադիր է մինչև 2012թ. վերջը կրճատել 10 հազ. աշխատակից՝ պայմանվորաված ըկերության վաճառքների նվազմամբ։ Բացի այդ՝ յոթ թոփ մենեջերներ կզրկվեն 2011-2012թթ. ֆինանսական տարվա բոնուսից։
Civilnet











