ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգն առաջին անգամ հաստատել է չինական խոշոր բանկի կողմից ամերիկյան բանկի գնումը. Industrial & Commercial Bank of China Ltd. բանկը ձեռք կբերի Bank of East Asia U.S.A-ը։ Այս մասին հաղորդում է AP-ն՝ վկայակոչելով ԴՊՀ-ի հայտարարությունը։
Bank of East Asia U.S.A-ի գնմանը կմասնակցի չինական ևս երկու խոշոր ընկերության։
ԴՊՀ-ն թույլատրել է Bank of China-ին Չիկագոյում մասնաճյուղ հիմնել, իսկ Agricultural Bank of China Ltd.-ին՝ Նյու Յորքում։
Չինական բանկերի գործունեության ընդլայնումն ԱՄՆ-ում հնարավոր է դարձել չին-ամերիկյան բարձր մակարդակով անցկացված բանակցություններից հետո, նշում է AP-ն։
Civilnet











