Գլխավոր Լրահոս

Միջազգային զբոսաշրջությունը $1 տրլն-ի եկամուտ է ապահովել

Միջազգային զբոսաշրջությունը $1 տրլն-ի եկամուտ է ապահովել

2011թ. միջազգային զբոսաշրջությունից ստացված եկամուտները գերազանցել են $1 տրլն-ը և տարեկան կտրվածքով 3,8% աճ ապահովել, հաղորդում է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը (UNWTO)։

Նշենք, որ 2010թ. զբոսաշրջային ոլորտի եկամուտները կազմել են $928 մլրդ։ «Լրացուցիչ $196 մլրդ-ի հետ համատեղ, որը ստացվել է միջազգային ուղևորահոսքերի շնորհիվ, 2011թ. միջազգային զբոսաշրջությունից ստացված արտահանման եկամուտների ընդհանուր գումարը կազմել է $1,2 տրլն»,- ասված է կազմակերպության զեկույցում։ 

«Այսպիսի տվյալները հուսադրում են։ Անցած երկու տարում մի շարք շուկաներում նկատվում էր միջազգային զբոսաշրջության կայուն պահանջարկ՝ չնայած գլոբալ տնտեսության անհավասար աճին»,- հայտարարել է UNWTO-ի գլխավոր քարտուղար Տալեբ Ռիֆային։ Նրա խոսքով՝ սա հատկապես կարևոր նշանակություն ունի այն երկրների համար, որոնք ֆինանսական լուրջ խնդիրներ և ներքին թույլ սպառում ունեն։ «Մենք հույս ունենք, որ ամբողջ աշխարհի կառավարություններն աստիճանաբար կընդունեն այս փաստը և միջոցառումներ կձեռնարկեն՝ զբոսաշրջությանն աջակցելու համար, այդ թվում՝ հարկային ավելի արդար քաղաքականության վարման և այցագրերի ստացման գործընթացի պարզեցման միջոցով, քանի որ նրանք ապացուցել են տնտեսական աճը խթանելու և աշխատատեղեր ստեղծելու իրենց ունակությունը»,- հավելել է նա։

Զբոսաշրջության ոլորտից ստացված եկամուտների աճի ամենաբարձր տեմպերն ապահովել են Ամերիկյան տարածաշրջանը (+5,7%), Եվրոպան (+5,2%), Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը (+4,3%) և Աֆրիկան (+2,2%)։ Մերձավոր Արևելքը միակ տարածաշրջանն է, որ աճի բացասական տեմպեր է արձանագրել (-14%)։ Բացի միջազգային զբոսաշրջության ապահոված եկամուտներից՝ կազմակերպությունը հաշվի է առել միջազգային ուղևորահոսքերից ստացված արտահանման եկամուտները, որոնք 2011թ. կազմել են $196 մլրդ։ Նշենք, որ զբոսաշրջային ծառայությունների պահանջարկի ամենաակտիվ աճն արձանագրել են BRIC-ի երկրները (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան)։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում