Գլխավոր Լրահոս

Անգլիայի բանկը կանգնեցրեց տպագրահաստոցը

Անգլիայի բանկը կանգնեցրեց տպագրահաստոցը

Անգլիայի բանկի Դրամավարկային քաղաքականության հանձնաժողովը (Monetary Policy Committee) դեմ է քվեարկել տպագրահաստոցի միացման միջոցով (քանակական մեղմացման քաղաքականության միջոցով) պարտատոմսերի հետագա գնմանը, ասված է կարգավորչի հաղորդագրությունում։ Բացի այդ՝ բանկն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որը ներկայում ռեկորդային ցածր մակարդակում է՝ 0,5%: 

Հիշեցնենք, որ բրիտանական կարգավորիչը քանակական մեղմացման քաղաքականությանն էր դիմել 2009թ. և գնել 200 մլրդ ֆունտ ստեռլինգի ակտիվ։

2011թ. Անգլիայի բանկն ընդլայնել է ծրագիրը մինչև 275 մլրդ ֆունտի, իսկ ընթացիկ տարվա փետրվարին որոշում էր կայացրել լրացուցիչ 50 մլրդ ֆունտ «տպել»։ Ընդհանուր առմամբ, Անգլիայի բանկն ակտիվների հետգնման ընթացքում տպել է 325 մլրդ ֆունտ ստեռլինգ։ Երկարաժամկետ հեռանկարում հնարավոր է ակտիվների հետգնման ծրագրի հետագա ընդլայնում։

Հատկանշական է, որ կարգավորիչը տպագրահաստոցը կանգնեցրել է գնաճի բարձր մակարդակի մասին լուրերի ֆոնին։ ԿԲ-ն մինչև տարեվերջ այս ցուցանիշի թիրախային մակարդակ էր սահմանել 2%-ը։ Մարտին սպառողական գների աճը հասել է վերջին հինգ ամիսների իր առավելագույն ցուցանիշին՝ 3,5%:

Որպես քանակական մեղմացման վերջին փուլի պատճառ նշվում էր 2011թ. տնտեսության աճի տեմպերի դանդաղումը։ Ենթադրվում էր, որ միջոցների լցոնմամբ կհաջողվի պահել բաժնետոմսերի գները բարձր մակարդակում (այդ թվում՝ անշարժ գույքի բաժնետոմսերի գները)` այդպիսով թույլ չտալով տնտեսությանը հայտնվել ռեցեսիայում։  

2012թ. 1-ին եռամսյակում Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն կրճատվել է 0,2%-ով, իսկ 2011թ. 4-րդ եռամսյակում՝ 0,3%-ով։ Այդպիսով՝ բրիտանական տնտեսությունը հայտնվել է տեխնիկական ռեցեսիայում, ընդ որում՝ երեք տարվա մեջ արդեն երկրորդ անգամ։ «Երկակի ռեցեսիայի» վերջին դեպքը երկրում դիտարկվել է 70-ականներին։

Մեծ Բրիտանիայի տնտեսության հիմնական խնդիրներից մեկը պետպարտքի բարձր մակարդակն է։ Մինչև 2008թ. երկրի պարտքը կազմել է ՀՆԱ-ի 45%-ը, ինչn այդ ժամանակվա Արևմտյան Եվրոպայի լավագույն ցուցանիշներից մեկն էր։ Ներկայում երկրի պետպարտքը կազմում է ՀՆԱ-ի 66%-ը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում