Գլխավոր Լրահոս

ՕՊԵԿ-ը բարձրացրել է նավթի պահանջարկի կանխատեսումը

ՕՊԵԿ-ը բարձրացրել է նավթի պահանջարկի կանխատեսումը

Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) աննշան բարձրացրել է 2012թ. համար նավթի համաշխարհային պահանջարկի իր կանխատեսումը մինչև 88,67 մլն բարել/օր՝ նախորդ 88,63 մլն բարել/օր կանխատեսման համեմատ, ասված է կազմակերպության զեկույցում։

«Հաշվի առնելով ԱՄՆ-ի տնտեսության կայունացումը և Ճապոնիայում աէկի փակումը՝ նավթի համաշխարհային պահանջարկի աճը, առնվազն կարճաժամկետ հեռանկարում, դադարել է կրճատվել։ Նավթի պահանջարկը ՕՊԵԿ-ի ոչ անդամ պետություններում ևս զգալիորեն բարելավել է»,- ասված է փաստաթղթում։  

Միաժամանակ՝ կազմակերպությունն անցած տարվա համեմատ անփոփոխ է թողել ՕՊԵԿ-ի անդամ պետությունների կողմից նավթի պահանջարկի կանխատեսումը՝ 30 մլն բարել/օր։ Այս ցուցանիշը 0,1 մլն բարել/օր-ով զիջում է 2011թ. ցուցանիշին։

Միաժամանակ՝ ՕՊԵԿ-ը 50 հազ. բարել/օր-ով մեծացրել է կազմակերպության ոչ անդամ պետություններում նավթի պահանջարկի կանխատեսումը մինչև 0,64 մլն բարել/օր։ Ներկայում կազմակերպությունն ակնկալում է, որ ՕՊԵԿ-ի ոչ անդամ պետությունների նավթի պահանջարկը 2012թ. կկազմի 53,02 մլն բարել/օր։ Ցուցանիշի այս զգալի վերանայումը պայմանավորված է 2012թ. 1-ին եռամսյակում նավթի արդյունահանման փաստացի տվյալների ստացման ֆոնին։

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում