Գլխավոր Լրահոս

Ռեցեսիայի հետևանքով Իտալիայի հասարակությունը «ճեղքեր է տալիս»․ Մոնտի

Ռեցեսիայի հետևանքով Իտալիայի հասարակությունը «ճեղքեր է տալիս»․ Մոնտի

«Ներկայում մեր երկրում ծայրահեղ լարվածություն է տիրում, և այն անխուսափելիորեն կաճի ապագայում։ Գործազրկությունը կրակի վրա յուղ կլցնի, և ազգի միասնությունը «ճեղքեր կտա»»,- հայտարարել է Իտալիայի վարչապետը՝ ելույթ ունենալով Արեցո քաղաքի համալսարանում։ Մոնտին իտալացիներին կոչ է արել միահամուռ ուժերով պայքարել տնտեսության կրճատման և գործազրկության աճի դեմ։

Իտալիայի վարչապետը վստահեցրել է, որ զոհաբերությունը, որին իրենք դիմում են, ապագայում կփոխհատուցվի։ Միաժամանակ՝ նա կոչ է արել թույլ չտալ, որ տնտեսական ճգնաժամը վերաճի «մշակութայինի», երբ հասարակության շերտերի տարանջատումը փոխադարձ ատելություն կծնի։

Վարչապետի այս հայտարարությունը քաղաքագետները մեկնաբանում են որպես արձագանք՝ ուղղված քաղաքական գործիչների՝ հասարակ քաղաքացիների աջակցելու մասին հայտարարություններին։ Հիշեցնենք, որ Մոնտիի իշխանության գալով՝ Իտալիան անցավ խիստ խնայողության միջոցառումների։

Հատկանշական է, որ վերջին շաբաթներին իտալական լրատվամիջոցները պարբերաբար հաղորդում են սնանկացած ձեռնարկատերերի ինքնասպանությունների և Equitalia ընկերության գրասենյակների վրա հարձակումների մասին։ Նշենք, որ Equitalia-ն զբաղվում է չվճարված հարկերի գանձմամբ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում