Գլխավոր Լրահոս

Սթիվ Վոզնյակը կգնի Facebook-ի բաժնետոմսերը

Սթիվ Վոզնյակը կգնի Facebook-ի բաժնետոմսերը

«Ես ներդրումներ կանեմ Facebook-ում, և ինձ չի հուզում, թե որքան կլինի բաժնետոմսերի գինը»,-հայտարարել է Վոզնյակը։

Իր որոշումը Apple-ի համահիմնադիրը պայմանավորում է նրանով, որ ներդրումները մի ընկերությունում, որը գլխավորում է ինտերնետ տեխնոլոգիաների ժամանակակից շուկայի գիտակ, «Սթիվ Ջոբսի կորպորատիվ մտածելակերպ ունեցող անձը», ամեն դեպքում հաջող կլինեն։ 

«Երբ նա խոսում է, իրեն մեծ իդեալիստ է ներկայացնում, որը ձգտում է ինչ որ բան անել իր օգտատերերի համար։ Նա բազմաթիվ լավ գաղափարներ ունի իր արտադրանքի առաջ մղման համար»,- ընդգծել է Վոզնյակը՝ խոսելով Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի մասին։

Համեմատության համար նշենք, որ ամերիկացի հայտնի ներդրող, Berkshire Hathaway ընկերության ղեկավար Ուորեն Բաֆեթը, իր հերթին, հայտարարել է, որ դեռ չի պատրաստվում ներդրումներ անել Facebook-ում։ 

Նշենք, որ համաշխարհային խոշորագույն Facebook սոցցանցը տեղաբաշխվող մեկ բաժնետոմսի արժեքը սահմանել է $28-35-ի միջակայքում, ինչը ընկերության գնահատականը բարձրացրել է մինչև $77-96 մլրդ։ Արդյունքում՝ IPO-ի (բաժնետոմսերի առաջնային հանրային տեղաբաշխման) ընթացքում ընկերությունը կարող է տեղաբաշխել $10,6-13,6 մլրդ-ի բաժնետոմս։ Սակայն հենց Facebook-ը կստանա միայն կեսը՝ մոտ $5,6 մլրդ։ Մնացած մասը՝ $4,9 մլրդ-ը, կտնօրինեն բաժնետերերը։

Վաճառքի է հանվել սոցցանցի 337,4 մլն բաժնետոմս, այն է՝ ընկերության 12,3%-ը։

Ակնկալվում է, որ Facebook-ի IPO-ն կդառնա Սիլիկոնային հովտի խոշորագույն տեղաբաշխումը՝ գերազանցելով անգամ Google-ի համապատասխան ցուցանիշը։

Սոցցանցի IPO-ն կմեկնարկի մայիսի 18-ին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում