Եվրամիության վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ տարեկան կտրվածքով այս ցուցանիշը կրճատվել է 2,2%-ով։ Մյուս կողմից՝ Bloomberg-ի կողմից հարցված փորձագետներն ամսական կտրվածքով ակնկալում էին ցուցանիշի 0,4-տոկոսանոց աճ, իսկ տարեկան կտրվածքով՝ 1,4-տոկոսանոց անկում։
Վերանայված տվյալների համաձայն՝ եվրոգոտում 2012թ. փետրվարին արդյունաբերական արտադրության ծավալները հունվարի համեմատ աճել են 0,8%-ով և տարեկան կտրվածքով կրճատվել 1,5%-ով։ Ավելի վաղ հաղորդվել էր առաջին ցուցանիշի 0,5-տոկոսանոց աճի և երկրորդի՝ 1,8-տոկոսանոց անկման մասին։
Civilnet











